Թորոսյանը հայտնել է COVID-19–ի պատվաստանյութի գնման ժամկետները, ձեռք կբերվի 600 հազար միավոր դեղաչափ

09.11.2020, 16:19
Թորոսյանը հայտնել է COVID-19–ի պատվաստանյութի գնման ժամկետները, ձեռք կբերվի 600 հազար միավոր դեղաչափ
Թորոսյանը հայտնել է COVID-19–ի պատվաստանյութի գնման ժամկետները, ձեռք կբերվի 600 հազար միավոր դեղաչափ
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը նախատեսում է 2021 թվականին COVID-19-ի դեմ պատվաստանյութի 600 հազար միավոր դեղաչափ ձեռք բերել, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2021թ.–ի պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ։

Նրա խոսքով, իմունիզացման ծրագրի շրջանակում այս տարի արդեն ավելացվել է ֆինանսավորումն ու կատարվել է 890 մլն դրամի կանխավճար կորոնավիրուսի պատվաստանյութի համար։

Թորոսյանը տեղեկացրեց, որ գնումը նախատեսվում է իրականացնել պատվաստանյութերի միասնական գնման և բաշխման հավաքական պլատֆորմի շրջանակներում, որը դեռ հաստատված չէ:

Загружается новость ... "Лево"

«Մասնակցությունն այս պլատֆորմին հնարավորություն կտա Հայաստանին պատվաստանյութ ձեռք բերել, որը կհաստատվի համաշխարհային մակարդակով և հասանելի կլինի նաև այլ երկրների համար», – ասաց նախարարը։

Նրա խոսքով, նախատեսված 890 մլն դրամը միայն կանխավճար է` պահանջվող գումարի 30 տոկոսի չափով: Հաջորդ տարի վճարները պետք է ավելացվեն, ինչը թույլ կտա իմունիզացնել Հայաստանի բնակչության 10 տոկոսին:

«Այս ցուցանիշն ընտրվել է, որպեսզի պատվաստանյութը հնարավոր լինի ձեռք բերել, այդ թվում` ուղիղ բանակցությունների միջոցով։ Գնումը պլանավորված է 2021-ի երկրորդ եռամսյակի սկզբին, ենթադրաբար` ապրիլին», – ասաց Թորոսյանը։

Նոյեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 107466 դեպք, որոնցից 64910-ն` առողջացած, 1580-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40569 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 441174 թեստավորում:–0–