Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն ստացիոնար բաժանմունքում է, հոսպիտալացված է 16 երեխա.Մուրադյան

02.11.2021, 15:15
Մուրադյանը հայտնել է, որ ներկա պահին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն ստացիոնար բաժանմունքում է, հոսպիտալացված է 16 երեխա.Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վերակենդանացման բաժանմունքում ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք, հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը; 

«Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց՝ պայքարը շարունակում ենք», – նշել է նա 

Մուրադյանը տեղեկացրել է, որ ներկա պահին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։

«Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում է, 7 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 8 երեխա գտնվում է կայուն վիճակում։ 18 մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19», – նշել է նա։–0–