Հայաստանում COVID-19–ից առողջացել է ևս 171 քաղաքացի, երկու մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է

12.09.2020, 11:16
Հայաստանում COVID-19–ից առողջացել է ևս 171 քաղաքացի, երկու մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
Հայաստանում COVID-19–ից առողջացել է ևս 171 քաղաքացի, երկու մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45675 դեպք, որոնցից 41605-ն` առողջացած, 911-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2878 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 234631 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 3372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 172 նոր դեպք: Ունենք 171 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 281 է:–0–