Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը, այն ավելի ծանր ընթացք ունի՞
22.02.2022,
10:34
Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը, այն ավելի ծանր ընթացք ունի՞

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։–0–
Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։–0–