Ավտոբոսում գրպանահատության դեպք է բացահայտվել
29.04.2016,
13:29
42-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն 46 համարի ավտոբուսում գողություն կատարելու համար:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. 42-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն 46 համարի ավտոբուսում գողություն կատարելու համար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 25 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, նա խոստովանել է, որ թիվ 46 ավտոբուսում ուղևորուհու պայուսակից գողացել է բջջային հեռախոս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը: Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: -0-