438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Արդշինբանկը ճանաչվել է տարվա մանրածախ բանկ՝ Asian Banking & Finance միջազգային ամսագրի կողմից

10:50
05 Սեպտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Asian Banking & Finance միջազգային բիզնես հրատարակության ամենամյա «Asian Banking & Finance Wholesale and Retail Banking Awards 2022» մրցանակաբաշխությամբ Արդշինբանկը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է որպես տարվա մանրածախ բանկ Հայաստանում, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթի արդյունքներով փորձագիտական ժյուրին բարձր է գնահատել Արդշինբանկի գործունեությունը, նրա մանրածախ ծառայությունները, ինչպես նաև դրանց արդյունավետությունը սպառողների շրջանում: Այս տարի առաջադրումների թիվը հասել է առավելագույնին, ինչը ցույց է տալիս, որ ոլորտը շարունակում է լավ արդյունքներ գրանցել և մրցունակ մնալ նույնիսկ ոչ կայուն տնտեսական պայմաններում:

Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը պարզաբանում է. ««Asian Banking & Finance»-ի այս մրցանակը ևս մեկ նվաճում է հեղինակավոր միջազգային մրցանակաների շարքում՝ անկախ գնահատողի կողմից: Հեռավար բանկային ծառայությունը մեզ համար դառնում է հաճախորդների հետ հարաբերությունների գլխավոր ուղղություններից: Բանկն իր գործունեության ընթացքում ակտիվորեն ներդնում է տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվայնացում, որպեսզի հաճախորդներին հնարավորինս շատ բանկային պրոդուկտներ հասանելի լինեն առցանց ձևաչափով և նրանք ազատ լինեն ֆիզիկապես բանկ այցելելու անհրաժեշտությունից։ Արդշինբանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար նախատեսված բանկային ծառայությունների ավելի քան 80 տոկոսը հասանելի է հեռավար տարբերակով: Այսօր Արդշինբանկի բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են ստանալ և մարել վարկեր, ներդնել ավանդներ, ստանալ ապահովագրություն, կառավարել իրենց հաշիվները, կատարել ցանկացած վճարում, այդ թվում՝ պետբյուջե, փոխանակել արտարժույթը ավելի շահավետ փոխարժեքով, կատարել անհպում վճարումներ անմիջապես հեռախոսով՝ ArdshinPay-ի կամ Apple Pay-ի միջոցով: Մեր վերջին պրոդուկտը Visa Gold թվային քարտերն են, և դրանք միայն առաջին քայլերն են Արդշինբանկի հաճախորդների սպասարկման նոր ձևաչափին՝ ապագայի բանկին անցնելու ճանապարհին: Հաճելի է, որ մեր աշխատանքը հերթական անգամ բարձր են գնահատել միջազգային փորձագետները»:

Նշենք, որ Արդշինբանկը բազմիցս որպես Հայաստանի լավագույն բանկ է ճանաչվել «Global Finance», «Euromoney» և «The Banker» միջազգային ամսագրերի կողմից, իսկ Արդշինբանկի եվրապարտատոմսերի թողարկումը կապիտալի միջազգային շուկայում ճանաչվել է «Տարվա գործարք Եվրոպայում»:

2022 թվականի մայիսին Արդշինբանկը դարձել է առաջին բանկերից մեկը, որը մասնակցեց կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների փոխանցման պետական ծրագրին, ըստ որի թոշակառուները և այն անձինք, ովքեր կենսաթոշակ են ստանում Արդշինբանկի քարտերով, ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ կոմունալ վճարումների ժամանակ ստանում են 10% cashback: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արդշինբանկի թոշակառու հաճախորդների բազան կազմում է մոտ 50,000 մարդ, Հայաստանում այս ծրագիրը կարելի է համարել գլոբալ և համակարգային:

Հաղթողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://lnkd.in/g66NfeK5։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ