413.47
4
386.35
+20
Եղանակը Երևանում
Հայ

Անկախության տարիներին հայկական լրատվական դաշտն անցել է հեղափոխական փոփոխություններով. նախագահն ընդունել է լրագրողներին

18:51
22 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանց ընտանիքի անդամներին, բոլոր գործընկերներին ու հարազատներին:

Իր շնորհավորական խոսքում նախագահն անդրադարձել է անցնող տարում Հայաստանի ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններին ու ԶԼՄ-ների կողմից դրանց լուսաբանմանը: Հանրապետության նախագահը խոսել է նաև բարեփոխված Սահմանադրությամբ ձևավորվող խորհրդարանական հանրապետության պայմաններում «չորրորդ իշխանության» դերակատարման մասին, ներկայացրել ԶԼՄ-ներից իր ակնկալիքները առաջիկա համապետական կարևորագույն մի շարք միջոցառումների լուսաբանման առումով:

«Սիրելի՛ բարեկամներ, սիրով ողջունում եմ բոլորիդ Բաղրամյան 26-ում՝ արդեն ավանդական դարձած այս տոնական ընդունելությանը: Սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ», –նշել է ՀՀ նախագահը։

«Անկախության տարիներին մեր լրատվական դաշտը հեղափոխական փոփոխություններով է անցել: Նախորդ երկուսուկես տասնամյակում մենք կարողացել ենք ձևավորել դինամիկ հասարակություն, հանրային կառույցներ և յուրօրինակ ազատ լրագրություն: Որևէ կասկած չունեմ, որ հասուն և կայացած ժողովրդավարական համակարգ կառուցելու ճանապարհին անկախ ու անկաշկանդ լրագրողը պետք է լինի մեր հասարակության ամենատես աչքը:
Անցնող տարին լի էր ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններով, որոնք եղել են ձեր լուսարձակների կենտրոնում: Դուք դրանք բազմակողմանիորեն լուսաբանել եք և անհրաժեշտ տեղեկատվությունը հասցրել հասարակության, քաղաքական կուսակցությունների և իշխանությունների ուշադրությանը», – ասել է երկրի ղեկավարը ԶԼՄ ներկայացուցիչների համար հրավիրված ընդունելության ժամանակ։

Նրա խոսքով, 2017 թվականի կարևոր համապետական իրադարձությունն ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններն էին:

«Այժմ հետադարձ հայացք նետելով՝ կարող ենք վստահաբար արձանագրել, որ այդ ընտրություններն անցան կառուցողական և համերաշխ մթնոլորտում: Ընտրություններն արժանացան մեր հանրության և միջազգային մասնագիտացված դիտորդական կազմակերպությունների դրական գնահատականին՝ արդար մրցապայքարում գծագրելով հաջորդ հինգ տարիների մեր քաղաքական խճապատկերը: Այդ արդյունքն արձանագրելու գործում մեծ է եղել նաև Հայաստանի լրատվական դաշտի ներդրումը: Այն ճանաչվել է միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից, և ես շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար», – նշել է Սերժ Սարգսյանն ու հավելել, որ եղել են նաև դժվարություններ, անհարթություններ, թյուրըմբռնումներ:

«Անվրդով ընտրական գործընթաց աշխարհի որևէ երկրում գոյություն չունի, քանի որ մրցապայքարում շիկանում են կրքերը, լարվում են նյարդերը: Հիրավի, երևի ամենադժվար բանը պարտվելն է. բոլորը չէ, որ կարողանում են դրա հետ համակերպվել», – ասել է ՀՀ նախագահը։

«Խորապես համոզված եմ՝ չկան անհաղթահարելի խնդիրներ: Կարևորում եմ բոլոր կողմերի և դերակատարների անկեղծ պատրաստակամությունն առկա խնդիրները բաց քննարկելու և դրանց համար լուծում գտնելու հարցում: Դա հասունության մի յուրատեսակ քննություն է, որը, վստահ եմ, մեր հասարակությունը պատվով է հանձնում: Վստահ եմ, որ բարեփոխված Սահմանադրությամբ ձևավորվող խորհրդարանական հանրապետության պայմաններում ձեր իշխանությունը մեր կյանքում շատ ավելի ընդարձակ դերակատարում է ունենալու, և դուք պատրաստ եք այն ստանձնելու:Անցնող տարում դուք ակտիվորեն լուսաբանեցիք Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի աշխատանքները: Դրանով հնարավորություն ստեղծվեց այդ համաժողովին տասը միլիոն հայերի վիրտուալ մասնակցության համար: Զանգվածային լրատվության միջոցների դերը և նշանակությունը քննարկելիս պետք է մշտապես հիշենք, որ ևս յոթ միլիոն հայ ապրում է մայր Հայաստանից դուրս», – ասել է ՀՀ նախագահը։

Նա կոչ է արել գալիք տարիներին աշխուժացնել սփյուռքի համայնքներում գործող լրատվամիջոցների հետ կապերը:

«2040 թվականին չորս միլիոնանոց Հայաստան ունենալու իմ տեսլականի և ապագա այլ ծրագրերի մշակման ու իրականացման ընթացքում, իհարկե, ակնկալում եմ ձեր ավելի ակտիվ ներգրավվածությունը: Կցանկանայի նաև, որ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն գործընթացներին, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը, համայնքների խոշորացման գործընթացը կամ տնտեսական աշխուժացումը, ավելի մեծ ուշադրության և խորքային գնահատականների արժանանային ձեր կողմից: Այս ցանկը, անշուշտ, ամբողջական չէ: Ես իսկապես ուրախ կլինեմ, եթե դուք հարստացնեք այն իմ ուշադրությունից վրիպած թեմաներով», – նշել է երկրի առաջնորդը։

«Ուզում եմ, որպեսզի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում դուք լիաթոք հանգստանաք, ուրախանաք՝ դրանով իսկ հաճույք պատճառելով ձեր բարեկամներին ու հարազատներին: Թող գալիք 2018 թվականին հաջողությունը, երջանկությունը և խաղաղությունը միշտ ուղեկից լինեն ձեզ և ձեր ընտանիքներին: Որքան հաշտ լինենք ինքներս մեզ հետ, հավատացե՛ք, այնքան բարձր է լինելու մեր աշխատանքի օգտակար գործողության գործակիցը», – եզրափակել է ՀՀ նախագահը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:46
21 Սեպտեմբերի 2023
Երևանում բազմամարդ հանրահավաք է. պահանջում են կառավարության հրաժարականը (ՎԻԴԵՈ)
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են գործող կառավարության անհապաղ հրաժարականը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի
16:55
21 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում ակցիաներ են՝ ի աջակցություն Արցախի (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում հինգշաբթի անցկացվում են ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի. ՎԻԴԵՈ
00:02
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
22:19
20 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև զանգվածային բախումներ են, մարդկանց բերման են ենթարկում
Իրավապահները սկսել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել հանրահավաքի մասնակիցներին
21:12
20 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
21:03
20 Սեպտեմբերի 2023
Երևանում կենտրոնում անցկացվում է ընդդիմության հանրահավաքն՝ ի պաշտպանություն Արցախի
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, անցկացվում է ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի
15:58
20 Սեպտեմբերի 2023
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
15:28
20 Սեպտեմբերի 2023
Իրանը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
Իրանի ավիացիոն իշխանությունները չեղարկել են բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
14:40
20 Սեպտեմբերի 2023
Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցածն ընդունում են ի գիտություն, կշարունակեն հետևել զարգացումներին. ՎԻԴԵՈ
13:26
20 Սեպտեմբերի 2023
Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման. Պեսկով
Պեսկովը հայտնեց, որ Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման
12:35
20 Սեպտեմբերի 2023
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
11:11
20 Սեպտեմբերի 2023
Ընդդիմությունը կոչ է անում այսօր մասնակցել մասշտաբային հանրահավաքի (ՎԻԴԵՈ)
Այսօր ժամը 19։00–ին ընդդիմությւոնը մասշտաբային հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում. ՎԻԴԵՈ