432.44
4.36
402.34
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է դեսպանությունների պաշտոնական կայքերը կոտրելու մասին տեղեկատվությունը

16:43
20 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/..ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Դեսպանությունների պաշտոնական կայքէջերի նկատմամբ իրականացվել է ծավալուն հաքերային հարձակում, որի զարգացումը կանխելու նպատակով, ելնելով անվտանգության նկատառումներից՝ ԱԳՆ մասնագետների կողմից ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է»,-ասված է հաղորդագրությունում:

ԱԳՆ-ն տեղեկացնում է նաև, որ իրականացվում են համապատասխան աշխատանքներ կայքէջերի բնականոն գործունեությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը չորեքշաբթի իր կայքում հայտնել էր, որ  Հայկական դեսպանությունների և մշտական ներկայացուցչությունների կայքերն ամբողջ աշխարհով ենթարկվել են ադրբեջանցի ցանցահենների զանգվածային գրոհի ։

«Ադրբեջանական հաքերները շարունակում են հունվարի 20֊ին նվիրված գործողությունները։ (1991 թվականի Բաքվի հայկական ջարդերի տարելից` «ԱՌԿԱ»)։  Այս պահին ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են, փաստացի, այս պահին ոչ մի դեսպանատան կայք չի աշխատում», – գրել էր նա։

Մարտիրոսյանն իր էջում ներկայացրել էր հայկական դեսպանությունների 46 կոտրած կայքերի ցուցակն ամբողջ աշխարհով մեկ` այդ թվում, ԱՄՆ–ում, Ռուսաստանում, Արգենտինայում, Ավստրիայում, Բելառուսում, Բրազիլիայում, Բուլղարիայում, Կանադայում, Չինաստանում, Չեխիայում, Դանիայում, ԱՄԷ–ում, Ֆրանսիայում, Վրաստանում, Գերմանիայում, Հունաստանում, Վատիկանում, Հնդկաստանում, Իրաքում, Իտալիայում, Ճապոնիայում, Ղազախստանում, Քուվեյթում, Լիբանանում, Լիտվայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Թուրքմենստանում, Մեծ Բրիտանիայում, Ուկրաինայում, Եգիպտոսում։

Ցուցակում ընդգրկվել են նաև Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, ԵԱՀԿ, ՆԱՏՕ–ի և ՄԱԿ–ի հայկական մշտական ներկայացուցչությունների կայքերը։

«Սա առաջին լուրջ հարձակումն է ՀՀ պետական ցանցի հատվածի վրա 2009 թվականի սեպտեմբերից»,– նշել էր Մարտիրոսյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
06 Նոյեմբերի 2023
68 մլն 242 հազար դրամ՝ Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
68 մլն 242 հազար դրամ կհատկացվի Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
16:09
06 Նոյեմբերի 2023
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
15:21
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճում է
Հայաստանի մշտական բնակչությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2993,8 հազար մարդ
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
14:26
06 Նոյեմբերի 2023
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)
«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից․ ՎԻԴԵՈ
14:18
06 Նոյեմբերի 2023
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը. ՍԽԵՄԱ
12:44
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն
11:27
06 Նոյեմբերի 2023
Շաբաթ–կիրակի օրերին Հրազդանի կիրճում երթևեկությունը պետք է արգելել․ Ավինյան (ՎիԴԵՈ)
Ավինյանն առաջարկել է շլագբաումներ դնել և հանգստյան օրերին արգելել երթևեկությունը Հրազդանի կիրճում․ ՎԻԴԵՈ
20:29
03 Նոյեմբերի 2023
Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին
Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին
16:07
03 Նոյեմբերի 2023
5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս
5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս

15:41
03 Նոյեմբերի 2023
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ