ԶԼՄ–ները հայտնում են Զոհրաբ Մնացականյանի օտարերկրյա ձախողված հանդիպումների մասին

12.12.2018, 11:05
ԶԼՄ–ները հայտնում են Զոհրաբ Մնացականյանի օտարերկրյա ձախողված հանդիպումների մասին. ՀՀ–ի արտաքին «փայ¬լուն» քաղաքականությունը շարունակվում է:
ԶԼՄ–ները հայտնում են Զոհրաբ Մնացականյանի օտարերկրյա ձախողված հանդիպումների մասին

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Հայաստանի արտաքին «փայ­լուն» քաղաքականությունը շարունակվում է:

Ինչպես գրում է «Հրապարակ» օրաթերթը, Արտգործնախարարության կայքը հաղորդում է նա­խարար Զոհրաբ Մնացականյանի բարձր մակարդակի հանդիպումների մասին, սակայն լռում է չստացված հանդիպումների մասին:

«Օրինակ, տեղեկատվություն կա, որ «դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտո­նակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ», սակայն չի ասվում, որ նախա­րարն ամեն ինչ արել է, որ իրեն ընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը՝ չի հա­ջողվել, ստիպված բավարարվել է տիկին Գոտեմոլլերի հետ հանդիպմամբ», – նշվում են հոդվածի հեղինակները։

«Կամ կայքում լուր կա, որ «դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարա­րի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ», սակայն չի ասվում, որ դեկտեմբերի 4-ին Բրյուսելում նա ամեն ինչ արել է, որ հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, չի հաջողվել, բավարարվել է տեղակալի հետ հանդիպմամբ»,-գրում է թերթը:–0–