414.33
4.75
386.75
+21
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում քննիչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար

13:21
08 Ապրիլի 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Ջ. Ամարյանից ստացված հաղորդման հիման վրա վերջինիս պատկանող խոշոր չափերով գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։  

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի` ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի ու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով էական վնաս է պատճառվել քաղաքացու օրինական շահերին, հեղինակազրկվել է իրավապահ համակարգը և տեղի ունեցել Ջ. Ամարյանին պատկանող խոշոր չափերով գույքի հափշտակություն:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ 2016 թ.–ի ապրիլի 1–ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Հովհաննիսյանը, իր ղեկավարած քննչական խմբին հանձնարարված քրեական գործի հետ միասին ստացել է նաև դրան կցված` գործով կասկածյալի` Ջ.Ամարյանի խուզարկությամբ հայտնաբերված անձնական իրերի մեկ փաթեթ, որի մեջ եղել է երեք բջջային հեռախոս, ժամացույց և 1.500 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա մատանի:

Հիշյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձերբակալված կասկածյալը, ենթադրելով, որ իր տան բանալին ևս գտնվում է վերը նշված փաթեթում, քննիչ Ն. Հովհաննիսյանին խնդրել է բացել այն: Քննիչն էլ, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, առանց համապատասխան արձանագրություն կազմելու, բացել է կնիքված փաթեթը և բանալին չգտնելով` դրանում առկա իրերը փաթեթավորել երկու առանձին ծրարների մեջ: Ընդ որում, քննիչը չի կատարել նաև օրենքով սահմանված` քրեական գործով վարույթում գտնվող առարկաների պահպանության ապահովման իր պարտականությունը` մատանու և ժամացույցի փաթեթավորումն իրականացրել է այնպիսի եղանակով, որը հետագայում չէր կարող բացառել մատանու կորուստը: Այնուհետև, երբ նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է մեկ այլ քննչական մարմին, գործն իր վարույթ ընդունած քննիչը, կասկածյալի անձնական իրերը վերջինիս հետ վերադարձնելիս պարզել է, որ փաթեթներում մատանին առկա չէ:

Այսպիսով, պաշտոնեական անփութություն դրսևորելու համար քննիչ Նարեկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվելու է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար