Երևանում «ապագայի» սննդամթերքի վաճառք է կասեցվել (ՖՈՏՈ)
06.03.2018,
20:26
Երևանում «ապագայի» սննդամթերքի վաճառք է կասեցվել:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները, սպառողի ահազանգի հիման վրա իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում, Երևանի իրացման ցանցում հայտնաբերել են այսպես կոչված «ապագայի» սննդամթերք, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Մարիաննայի» ապրանքանիշի 100գր. քաշով կաթնաշոռային պանիրների վրա որպես արտադրության օր նշված է եղել 09.03.2018թ:

«Հայտնաբերված կաթնաշոռային պանիրները հանվել են վաճառքից, իսկ արտարողին հանձնարարվել է ետ կանչել ամբողջ խմբաքանակը և պարզաբանել ստեղծված իրավիճակի պատճառները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ արտադրողի՝ տեղի է ունեցել մեխանիկական վրիպակ, ինչի համար հայցում է սպառողների ներողամտությունը:–0–