415.04
4.83
385.94
+12
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի մերսման սրահներից մեկում մատուցվել են սեքսուալ բնույթի ծառայություններ. մանրամասներ

14:27
02 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 25–ամյա Սահակ Դավթյանը մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ` երկու կամ ավել անձանց մասնակցությամբ։

Ինչպես հաղորդում է Pastinfo–ն, հղում անելով Դատալեքս տեղեկատվական համակարգի, Դավթյանը դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով։

Ըստ մեղադրանքի, Սահակ Դավթյանը 2015թ. սեպտեմբերին վարձակալել է Երևանի Սեբաստիա 22 շենքի նկուղային հարկում գտնվող թիվ 103 տարածքը, այնտեղ կատարել վերակառուցման աշխատանքներ, խոհանոցում կառուցել լոգախցիկ և 2015թ. սեպտեմբերից 2016թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում այդ շինությունը գործարկել է որպես «Ջիանի» մերսման սրահ:

Այնուհետև Ս.Դավթյանը որպես մերսող աշխատանքի է ընդունել Ա.Զախարյանին, Մ.Հարությունյանին և Լ.Գրիգորյանին, ովքեր սահմանված գնացուցակի համաձայն կատարել են հաճախորդների սեռական կրքերի բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ մատուցված ծառայությունների դիմաց հաճախորդներից ստացած վարձատրությունը կիսել են Ս.Դավթյանի հետ:

Դատաքննությամբ պարզվել է, որ Դավթյանը վարձակալված տարածքում ստեղծել է անհրաժեշտ հարմարություններ սեքսուալ բնույթի գործողություններով զուգորդված մերսման ծառայություններ մատուցելու համար։ Մասնավորապես սենյակներից մեկում կառուցել է լոգախցիկ, մյուս սենյակները կահավորել է մերսման համար անհրաժեշտ ներքնակներով, ձեռք է բերել մերսման համար նախատեսված յուղեր և գործարկել «Ջիանի» մերսման սրահը:

Այդ ամենից հետո 2015 թ. հոկտեմբերից սկսած Դավթյանը որպես մերսող աշխատանքի է ընդունել 3 աղջիկների՝ Մ. Հարությունյանին, Ա. Զախարյանին և Լ. Գրիգորյանին, որոնք սահմանված գնացուցակի համաձայն 10 000-ից մինչև 30 000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց հաճախորդներին առաջարկել են «ռելաքս», «սպորտային», «էրո» և «վիպ» տեսակի մերսումներ:

Մերսումները զուգորդվել են հաճախորդների սեռական կարիքների բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություններով։

Առաջադրված մեղադրանքում, սակայն, Սահակ Դավթյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ տալով հայտնել է, թե գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և որոշել է բացել մերսման սրահ:

Մերսուհիներ գտնելու նպատակով համացանցում տեղադրել է հայտարարություն, որին առաջինն արձագանքել է Լիլիթ անունով մի աղջիկ, որը հայտնել է, որ նախկինում աշխատել է մերսման սրահում և կարող է իր ծանոթներից ևս աշխատողներ հրավիրել:

Այնուհետև Լիլիթից և մյուս աշխատակիցներից` մերսուհիներից Դավթյանը տեղեկացել է թե ինչպիսի սակագներ են գործում նմանատիպ մերսման սրահներում և ինչ տեսակի մերսումներ են առաջարկվում հաճախորդներին:

Ինքը նախկինում մերսման սրահ չի ունեցել և ձեռնարկատիրական այդ ոլորտն իրեն անծանոթ է եղել, այդ իսկ պատճառով հիմք է ընդունել մերսուհիների ներկայացված տեղեկությունները։

Սրահում առաջարկվել են չորս տեսակի մերսումներ` «ռելաքս», «սպորտային». «էրո» և «վիպ»: «Ռելաքս» տեսակի մերսումը կատարելու ժամանակ մերսուհու հագին եղել է հագուստ, «սպորտային» տեսակի մերսման ժամանակ` կարճ շորտեր և շապիկ, «Էրո» տեսակի մերսման ժամանակ` միայն «ստրինգ» տեսակի վարտիք, իսկ «վիպ» տեսակի մերսումն իրենից ներկայացրել է մերսման վերը նշված տեսակների ամբողջականություն:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի ցուցմունքներն արժանահավատ չեն։

Այսպիսով, Սահակ Դավթյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or
11:01
24 Մայիսի 2023
ԱՄՆ–ն նախատեսում է Հայաստանում կառուցել փոքր միջուկային ռեակտորներ
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման
09:37
24 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. ջրամատակարարումը կդադարեցվի 20 րոպեից
09:37
24 Մայիսի 2023
Գինու փառատոն՝ Կովկաս պանդոկի 20 ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները. ՎԻԴԵՈ
20:11
23 Մայիսի 2023
Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է. փաստաբանները հայտարարություն են տարածել
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է
19:07
23 Մայիսի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:14
23 Մայիսի 2023
ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում (ՎԻԴԵՈ)
Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի. ՎԻԴԵՈ