Սպիտակցի Հայկոն հետ է վերադարձրել ԱՄՆ վիզան. Դինա Ակոպովնայի դեմ քրգործն ուշագրավ ընթացք է ստանում

21.03.2018, 11:08
ԱՄՆ մուտքի արտոնագիրը կորցնելու վտանգի առաջ է կանգնած նաև երգչուհի Աիդա Սարգսյանը։
Սպիտակցի Հայկոն հետ է վերադարձրել ԱՄՆ վիզան. Դինա Ակոպովնայի դեմ քրգործն ուշագրավ ընթացք է ստանում

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Դիանա Գրիգորյանի, նույն ինքը՝ Դինա Ակոպովնայի դեմ ԱՄՆ-ում մուտքի վիզաների խարդախության վերա­բերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Загружается новость ... "Лево"

Ըստ թերթի տեղեկություն­ների, փաստի առաջ են կանգնել մի շարք երգիչ-երգչուհիներ, որոնք ինչ-որ առնչություն են ունեցել Դինա Ակոպովնայի և այս գործով անցնող ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանի հետ:

«Շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Գրիգորյանի կամ Բոյաջյանի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտո­նագրերը կորցնելու վտանգի առաջ: Մասնավորապես՝ ԱՄՆ մուտքի արտոնագիրը կորցնելու վտանգի առաջ է կանգ­նած երգչուհի Աիդա Սարգսյանը, իսկ ահա աղմկահարույց գործի շրջանակներում երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, ԱՄՆ դեսպանատանը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը», – նշում են հոդվածի հեղինակները։

«Ժողովուրդը» փորձել է մեկնաբանություններ ստանալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Սակայն դեսպանատնից տեղեկացրել են, որ ամերիկյան օրենսդրությունն արգելում է վիզայի հետ կապված մանրամասներ հայտնել։–0–