Սեյրան Օհանյանին սպառնացել են կոմպրոմատներով
19.10.2016,
11:10
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին սպառնացել են կոմպրոմատներով:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին սպառնացել են կոմպրոմատներով, գրում է «Ժամանակը»։
Նոյեմբերի վերջին նախատեսված է Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության համագումարը, որի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընտրվելու է կուսակցության նախագահ, Վիկտոր Դալլաքյանը՝ քաղխորհրդի նախագահ։
Թերթի հաղորդմամբ, Սեյրան Օհանյանը նախօրեին նորից մեկնել է Մոսկվա։
«Դրան զուգահեռ իշխանությունից Սեյրան Օհանյանին Դալլաքյանի կուսակցությունը ղեկավարելու պարագայում սպառնացել են կոմպրոմատներով, սակայն Սեյրան Օհանյանը ուշադրության չի դարձրել սպառնալիքներին՝ նշելով, որ իր դեմ ոչ մի կոմպրոմատ չկա, բացի իր տիկնոջ հետ կապված պատմություններից, որոնք արդեն բացահայտված են», – գրում են հոդվածի հեղինակները։
Իսկ ծայրահեղ դեպքում, եթե ինչ որ այլ կոմպրոմատներ հրապարակ բերվեն, Սեյրան Օհանյանը վստահ է, որ Մոսկվայից կկանխվեն դրանք, գրում է թերթը։–0–