«Սասնա ծռերը» իր հետագա գործողություններն է քննարկում Ժիրայր Սեֆիլյանի հետ
31.07.2016,
19:09
«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը հեռախոսով բանակցում է Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ զենքերը վայր դնելու կամ պայքարը շարունակելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը հեռախոսով բանակցում է Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ զենքերը վայր դնելու կամ պայքարը շարունակելու ուղղությամբ, հայտնում է a1plus–ը։
Հայտնի է դարձել, որ ՊՊԾ-ի տարածք են մուտք գործելու «Առաջին լրատվական» կայքի և «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները: Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վիտալի Բալասանյանի և Արայիկ Խանդոյանի հեռախոսազրույցում, հայտնում է աղբյուրը։
Ըստ a1plus–ի տեղեկությունների՝ լրագրողները ոչ ձայնագրելու կամ նկարահանելու համար են, այլ որպես կենդանի բաժանարար գիծ, որը պետք է զինյալներին ազատ տեղաշարժի համար, քանի դեռ բանակցում են:–0–