«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են

03.08.2016, 16:47
«Սասնա ծռերի» բոլոր անդամներին առաջադրվել է նույն մեղադրանքը:
«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են, հաղորդում է Tert.am-ը` հղում անելով «Սասնա ծռերի» շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական խմբի անդամ Արայիկ Պապիկյանին։

«Սասնա ծռերի» բոլոր անդամներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև «Սասնա ծռերին» հաց տանող Արթուր Սարգսյանին։

«Սասնա ծռեր» խմբի անդամներն են՝

1. Պավլիկ Մանուկյան
3. Գագիկ Եղիազարյան
4. Արեգ Կյուրեղյան
5. Արամ Հակոբյան
6. Արմեն Լամբարյան
7. Սմբատ Բարսեղյան
8. Էդվարդ Գրիգորյան
9. Արմեն Բիլյան
10. Վարուժան Ավետիսյան
11. Մխիթար Ավետիսյան
12. Աշոտ Պետրոսյան
13. Թորոս Թորոսյան
14. Վարդան Գերավետյան
15. Գևորկ Իրիցյան
16. Սեդրակ Նազարյան
17. Արայիկ Խանդոյան
18. Սերգեյ Կյուրեղյան
19. Մարտիրոս Հակոբյան
20. Արթուր Սողոմոնյան
21. Հովհաննես Հարությունյան
22. Հովհաննես Վարդանյան
23. Ռուբեն Գրիգորյան
24. Արայիկ Հակոբյան
25. Արթուր Մելքոնյան
26. Էդգար Սողոմոնյան
27. Գևորգ Մելքոնյան
28. Գառնիկ Հովակիմյան
29.Արամ Մանուկյան
30. Տիգրան Սարգսյան
31. Թաթուլ Թամրազյան