411
5.11
388.18
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել դրամանենգության կասկածանքով

17:29
04 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ ՆԳՆ աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են  կազմակերպված հանցախմբի մասնակիցների, որոնք կասկածվում են դրամանենգության մեջ։

Հանցախմբի մասնակիցներից մեկը Հայաստանի քաղաքացի է։

ՌԴ ՆԳՆ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները, ՌԴ ԱԴԾ–ի մասնակցությամբ, իրականացրել են հատուկ օպերացիա և կանխել կազմակերպված հանցախմբի անօրինական գործողությունները, որի մասնակիցները կասկածվում են հինգ հազար ռուբլի անվանական արժեքով կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու մեջ», –, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ ՆԳՆ–ի մամուլի ծառայությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվել են հանցախմբի կազմակերպիչներն ու առավել ակտիվ մասնակիցները, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է։

Կասկածյալների բնակության վայրերում իրականացվել է 10 հետախուզում, առգրավվել են հինգ հազար ռուբլի անվանական արժեքով բարձրորակ կեղծ թղթադրամներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 2,5 մլն ռուբլի, բջջային հեռախոսներ, SIM քարտեր, համակարգչային սարքավորումներ, ինչպես նաև կեղծ թղթադրամների պատրաստման համար օգտագործվող նյութերը։

Օպերատիվ աշխատողները տեղեկություններ են ստացել խմբի կառուցվածքի, կազմակերպիչների և ակտիվ մասնակիցների, ինչպես նաև կեղծ թղթադրամների իրացման միջոցների մասին։ Հավաքված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ–ի «Կեղծ թղթադրամի կամ արժեթղթերի պատրաստում, պահպանում, տեղափոխում կամ իրացման» հոդվածի հատկանիշներով։ Որոշվում է նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:48
10 Մարտի 2023
Ոչ միայն ծառայություններ, այլև փորձ. Ամերիաբանկը ներկայացված է Երևանում անցկացվող Digitec-22-ին
Ամերիաբանկը մասնակցում է DigiTec Summit and Expo 2022 խոշորագույն տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառմանը, որը մեկնարկել է ուրբաթ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
19:01
10 Մարտի 2023
Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է
Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է
18:48
10 Մարտի 2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք
10:32
10 Մարտի 2023
ՀՀ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 46-ի
ՀՀ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 46-ի
20:57
09 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
17:01
09 Մարտի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
12:34
09 Մարտի 2023
Զինծառայողի դի է հայտնաբերվել
Զինծառայողի դի է հայտնաբերվել
10:57
09 Մարտի 2023
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները. աղբյուր
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները
20:07
08 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում

14:28
07 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:56
07 Մարտի 2023
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները. ՖՈՏՈ
13:19
07 Մարտի 2023
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է. ԱՆ
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է