Փաշինյանը նշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հրատապության պատճառները

29.09.2018, 00:39
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղվանից կսկսվի զբաղվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցերով։
Փաշինյանը նշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հրատապության պատճառները

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղվանից կսկսվի զբաղվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցերով։ 

«Հարկավոր է քննարկել այս թեման խորհրդարանական ուժերի հետ։ Հուսով եմ, որ մենք կգանք համաձայնության», – ասաց Փաշինյանը Facebook–յան իր էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ։

Նրա խոսքով, թեմայի ակտուալությունը կապված է այն բանի հետ, որ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դրվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին «կողմ» կամ «դեմ» հարցը։ 

Загружается новость ... "Лево"

«Ըստ էության, «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ձայների 81%–ը։ Դա աննախադեպ բարձր մակարդակ է և վկայում է այն մասին, որ Հայաստանի հասարակությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Արտահերթ ընտրություններն անխուսափելի են։ Դրանք պետք է անցկացվեն առավելագույնս կարճ ժամկետներում։ Ըստ էության, ողջ միջազգային հանրությունը, պոտենցիալ ներդրողներն ու գործարար միջավայրը դա կարևոր են համարում, որպեսզի համոզվեն, որ կարող են վստահությամբ իրականացնել միջնաժամկետ ծրագրեր», – նշեց Փաշինյանը։ 

Նա հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրություններն ապացուցել են հեղափոխության անշրջելիությունը։

«Հետընտրական շրջանում, երբ կրքերը մարել են, մենք պետք է քննարկենք այդ հարցն ու գտնենք լուծումներ», – ասաց Փաշինյանը։ 

Նա հույս հայտնեց, որ ստիպված չեն լինի դիմել բնակչության ավելի լայն շերտերի կարծիքը ճշտելուն։ Փաշինյանի կարծիքով, ընտրությունները նաև անհրաժեշտ են, որպեսզի հետհեղափոխական ժամկետը հաղթահարենք, ու «երկրի զարգացման հարցերը լինեն մեր օրակարգում»։–0–