440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը հայտարարեց տրանսպորտային տոտալ շրջափակման մասին, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների

22:44
01 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վաղվանից սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում։

ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի հատուկ նիստում մերժեց Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Փաշինյանի թեկնածության օգտին քվեարկեց 45 պատգամավոր, սակայն անհրաժեշտ էր 53 ձայն։

«Վաղն առավոտյան ժամը 8։15–ից կարգելափակվեն բոլոր ճանապարհները, մայրուղիները, այդ թվում` միջպետական, մետրոպոլիտենը, օդանավակայանները, երկաթուղիները, ողջ հաղորդակցությունը, այն ամենն, ինչ կարող է արգելափակվել», – հայտարարեց Փաշինյանը Երևանում հանրահավաքի ժամանակ։

Նա կոչ արեց նաև հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ կրթական հաստատություններում և այլ գերատեսչություններում։

Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ վաղը երեկոյան ժամը 19։00–ին Հանրապետության հրապարակում կանցկացվի հերթական հանրահավաքը։

Նրա խոսքով, ներքաղաքական իրավիճակի շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ՀՀԿ–ի` իշխանությունը հանձնելու շուրջ։

«Որևէ նահանջ չի լինելու։ Մենք կշարունակենք Հայաստանի ազատագրումը սանտիմետրը սանտիմետրի հետևից...Մեր հաղթանակն արձանագրել է նոր Հայաստանի ծնունդ, որտեղ ողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին», – հայտարարեց նա։

Փաշինյանը կոչ արեց իրավապահ ուժերի աշխատակիցներին միանալ բողոքի ցույցերին։ Նա նաև շնորհակալություն հայտնեց «Ծառուկյան» դաշինքին, ՀՅԴ–ին և «Ելք» դաշինքին ԱԺ–ում իր թեկնածությանն աջակցելու համար։

«Այսօր ՀՀԿ խմբակցությունը դրսևորեց իր պրովոկացիոն էությունը։ Նրանք ուզում էին, որպեսզի ժողովրդի թեկնածուն գնա պրովոկացիաների և հունից դուրս գա։ Սակայն չստացվեց», – ասաց նա` հայտարարելով, որ իշխող կուսակցությունը ստիպված կլինի ճանաչել ժողովրդի միակ թեկնածուի ընտրությունը։

Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը