Փաշինյանը բացատրել է իր կուսակցության ներկայցուցչի պարտությունը Կապանի քաղաքապետի ընտրություններում

22.10.2018, 14:28
Նիկոլ Փաշինյանը բացատրել է իր կուսակցության ներկայցուցչի պարտությունը Կապանի քաղաքապետի ընտրություններում։
Փաշինյանը բացատրել է իր կուսակցության ներկայցուցչի պարտությունը Կապանի քաղաքապետի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Չորս խոշոր քաղաքներում` Հրազդանում, Արմավիրում, Էջմիածնում և Կապանում, տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ։ Նախնական տվյալներով, Արմավիրում և Էջմիածնում հաղթել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցության` «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները, Հրազդանում հաղթել է նույն կուսակցության թեկնածուն, ով եղել է ինքնառաջադրված, իսկ Կապանում հաղթել է անկուսակցական թեկնածուն։

Загружается новость ... "Лево"

Նախնական տվյալներով, Հրազդանի քաղաքապետ է դարձել պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին` Սևակ Միքայելյանը, ով ևս ՔՊ–ի անդամ է։ Նրա օգտին քվեարկել է 10 681 մարդ։ Միքայելյանի մրցակիցը` Լևոն Ստեփանյանը, հավաքել է 4819 ձայն։

Արմավիրում, նախնական տվյալներով, հաղթել է Դավիթ Խուդաթյանը, ով հավաքել է 6693 ձայն։ Նրա մրցակցի` Օհան Հարությունյանի օգտին քվեարկել է 1626 մարդ։

Էջմիածնում, նախնական տվյալներով, հաղթել է ՔՊ–ի թեկնածու Դիանա Գասպարյանը, ով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Նրա օգտին քվեարկել է 8076 մարդ։ Գասպարյանի մրցակից Սուրեն Մուրադյանը ստացել է 3699 ձայն։

Իսկ Կապանում հաղթել է անկուսակցական Գևորգ Պողոսյանը (10 507 ձայն)։ ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանը ստացել է 8 499 ձայն։

«Ցավոք, մեր թեկնածու Նարեկ Բաբայանը (առաջադրվել է Կապանում, խմբգր.) պարտվել է ընտրություններում, սակայն ուրախ եմ, որ մենք ևս մեկ քայլ ենք արել «թավշյա հեղափոխության» արժեքների հանձնառությունը հաստատելու համար», – ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը համաձայնվել է լրագրողների հետ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությունը կապված է Սյունիքի մարզպետի նշանակման հետ։

«Հարցումների արդյունքներով մենք, իհարկե, ծանոթ էինք իրավիճակին։ Սակայն, երկրորդ ընտրարշավն օգնել է զգալիորեն բարելավել մեր թեկնածուի վարկանիշը։ Ցավոք, մենք չենք հասցրել ավարտին հասցնել այդ գործը։ Սակայն կարևոր է այն, որ իրականություն դարձրեցինք մեր հանձնառությունները», – ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները կեղծված չէին, և դրանք անկասկած արտահայտում են քաղաքացիների դիրքորոշումը։

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 16–ին նշանակել է 3 մարզպետերի։ Մասնավորապես, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։ Նշանակումից հետո Սյունիքի բնակիչներն ի նշան բողոքի փակել էին Երևան տանող ճանապարհը։–0–