Փաշինյանն առաջարկում է արդար կիսել նաև մարզերը. «Թող լինի առանձին Գեղարի մարզ և Ունիքի մարզ» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ԱԺ–ն արտահերթ նիստի ընթացքում երկրորդ և վերջնական ընթերցմամբ 71 կողմ 17 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Նախագծով վերաբաժանվեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը` դառնալով Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ու Արտակարգ իրավիճակների նախարարություն։
Արտահերթի ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով առաջարկեց արդար կիսել նաև մարզերը. «Թող լինի առանձին Գեղարի մարզ և Ունիքի մարզ»։
Նա առաջարկեց նույն սկզբունքով ԿԳ նախարարությունն էլ բաժանել ու առանձին ստեղծել կրթության նախարարություն, լուսավորության նախարարություն։–0–