ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի Տավուշի մարզում տասնիննամյա զինծառայող է վիրավորվել հակառակորդի արձակած կրակոցից:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը
«Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ վիրավորը զինծառայող Տիգրան Մկրտչյանն է:
Նրան վիրահատել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Բժշկական կենտրոնից ռադիոկայանին տեղելացրել են, որ զինծառայողին հիվանդանոց են տեղափոխել Բերդավանից ժամը 17:00-ի սահմանում: -0-