Նալբանդյանն Ամերիկայի հայկական համագումարի համանախագահի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցը

24.06.2016, 20:21
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին:
Նալբանդյանն Ամերիկայի հայկական համագումարի համանախագահի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցը
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցները քննարկել են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգի հարցերի շուրջ:
Էդվարդ Նալբանդյանն ու Էնթոնի Բարսամյանը քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։ -0-