«Նաիրիտի» հրդեհից առաջացած ծուխը գնում է դեպի Թուրքիա

28.08.2017, 17:48
«Նաիրիտ» գործարանում այսօր բռնկված հրդեհից առաջացած ծուխը շարժվում է դեպի Թուրքիա։
«Նաիրիտի» հրդեհից առաջացած ծուխը գնում է դեպի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նաիրիտ» գործարանում այսօր բռնկված հրդեհից առաջացած ծուխը շարժվում է դեպի Թուրքիա։

 Загружается новость ... "Право"

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալներով` ժամը 17-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, ինչը նշանակում է, որ ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա դեպի Թուրքիայի տարածք», – նշվում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Այսօր` օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա, այրվող նյութը վտանգ չի ներկայացնում։–0–