Ն. Փաշինյան. ԱԺ միջանցքում Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա

05.10.2017, 11:49
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա։
Ն. Փաշինյան. ԱԺ միջանցքում Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» խմակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա։

«Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով», – նշել է Փաշինյանն ու ներողություն խնդրել հանրությունից, որ ստիպված է աշխատել այս պայմաններում։–0–