Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում

22.09.2021, 12:48
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 23-ից ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի 1-ից-13 փողոցների, Հաղթանակ թաղամասի, 

Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի, 

Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5, 6 փողոցների՝ իրենց նրբանցքներով: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–