Մանվել Գրիգորյանը հիվանդ է քաղցկեղով և դիաբետով, մշտական բժշկական օգնության կարիք ունի. փաստաբան

19.06.2018, 17:47
Ըստ Մանվել Գրիգորյանի փաստաբանի, Գրիգորյանը հիվանդ է քաղցկեղով և դիաբետով, մշտական բժշկական օգնության կարիք ունի։
Մանվել Գրիգորյանը հիվանդ է քաղցկեղով և դիաբետով, մշտական բժշկական օգնության կարիք ունի. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /նովոստի Արմենիա/. Ձերբակալված Մանվել Գրիգորյանի փաստաբան Կարեն Քամալյանն երեքշաբթի  հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ ձերբակալված Գրիգորյանի ինքնազգացողությունը նախօրեին կտրուկ վատացել է։ 

«Գեներալ Գրիգորյանը վիրահատվել է արտերկրում` թոքերի քաղցկեղ աղտորոշմամբ։ Նա ունի նաև շաքարային դիաբետ, ինսուլինից կախում ունեցող մարդ է։ Երեկ հարցաքննությունից հետո Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա ստացել է համապատասխան բժշկական օգնություն», – ասաց Քամալյանը լրագրողների հետ զրույցում։

Загружается новость ... "Лево"

Ըստ փաստաբանի, Գրիգորյանը կարիք ունի մշտական պրոֆեսիոնալ բժշկական օգնության։

«Ըստ ստացված բժշկական տեղեկությունների, Գրիգորյանը պետք է պարբերաբար ստանա համապատասխան բժշակական օգնություն ու անցնի հետազոտություն, ինչպես նաև քիմիաթերապիա, որը նա պարբերաբար անցնում է», – ասաց Քամալյանը։ 

Հունիսի 16–ին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը: Իսկ հունիսի 18–ին ԱԱԾ–ն հրապարակեց սենսացիոն կադրեր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից։ Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Իսկ այսօր Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ երկրի Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։–0–