+14
Եղանակը Երևանում
Հայ

Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կինը տեղափոխվել է հոգեբուժարան

17:48
11 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ,  11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Կոմիտեի մամուլի հաղորդահրության համաձայն, մեղադրյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն։

Загружается новость ... "Право"

1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ փաթաթված և կապկպված սավանով, պոլիէթիլենային տոպրակներով և մուգ  գույնի պարաններով։  Զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են  կտրված և ջնջխված վերքեր, իսկ հագին եղել է վարտիք և շապիկ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է սպանության եղանակը, շարժառիթը, փաստական տվյալներ ձեռք բերվել առ այն, որ Մ.Սիմոնյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են տուժողի կնոջ կողմից։  Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարելու պահին և դրանից հետո մեղադրյալի հոգեկան վիճակը պարզաբանելու համար մեղադրյալ կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ փորձաքննությունը կատարելու համար նրան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում տեղավորելու մասին, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի