Կարեն Կարապետյանը ամանորյա յուրօրինակ հանձնարարություն է տվել կառավարության անդամներին

28.12.2017, 13:36
Վարչապետն ամանորյա յուրօրինակ հանձնարարություն է տվել կառավարության անդամներին:
Կարեն Կարապետյանը ամանորյա յուրօրինակ հանձնարարություն է տվել կառավարության անդամներին

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Վարչապետ Կարեն Կարապետյանը ամանորյա յուրօրինակ հանձնարարություն է տվել կառավարության անդամներին:

«Անցկացնելով այս տարվա վերջին նիստը ուզում եմ հանձնարարել ձեզ` լավ Նոր տարի դիմավորեք ու հանգստացեք», - ասաց Կարապետյանը:

Կառավարության 2017 թվականի վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և ներկայացրեց 2018-ի հունվարի անելիքները:

«Հունվարի առաջին 15 օրվա ընթացքում ամփոփելու ենք, հանրությանը ներկայացելու ենք, թե ինչ ենք արել, հաջորդ 15 օրերին բոլոր գերատեսչություններով, նախարարություններով ֆիքսելու ենք 2018 թվականի անելիքները»,- ասաց վարչապետը:

«Հատկապես, որ Նոր տարվա վերջին երկար արձակուրդն է՝ առաջարկում եմ լավ վայելեք: 2019 թվականին հունվարի 3-ին լինելու ենք աշխատանքի: Վստահ եմ, որ բոլորդ շատ ուրախ եք այդ նորության համար»,- ասաց նա, սակայն նկատելով, որ կառավարության անդամները չեն արձագանքում` վարչապետ ասաց. «Շատ լավ, ոնց որ էդքան էլ ուրախ չեք, պարզ ա»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն դեկտեմբերի 14-ի նիստում հաստատեց նախածննդյան տոները կրճատելու մասին փոփոխությունները, որոնց մասին դեռ անցած տարի ասել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այսպիսով, 2019 թվականի հունվարից հանգստյան օրերը կկրճատվեն և աշխատանքային տարին կմեկնարկի հունվարի 3-ից: Աշխատանքային կլինեն նաև հունվարի 4-ն ու 5-ը:–0–