ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ ընտրությունների արդյունքները. որքա՞ն մանդատ ստացան «Իմ քայլը», ԲՀԿ–ն և ԼՀԿ–ն

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ հրապարակեց դեկտեմբերի 9–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։
Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Հանրապետական կուսակցություն – 59083 ձայն կամ 4․7%
«Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցություն – 8514 կամ 0,68%
ՀՅԴ – 48816 կամ 3,88%
«Ւմ քայլը» դաշինք – 884864 կամ 70,42%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 80047 կամ 6,37%
«Քրիստոնեա–ժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 6458 կամ 0,51%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 4121 կամ 0,33%
«Մենք» դաշինք – 25176 կամ 2%
«Օրինաց երկիր» կուսակցություն – 12393 կամ 0,99%
«Սասնա ծռեր» կուսակցություն – 22868 կամ 1,82%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 103801 կամ 8,26%
ԿԸՀ– ի տվյալներով, Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվն է 2 593 140, որից ընտրություններին մասնակցել է 1 261 105 մարդ կամ 48,63%–ը, անվավեր է ճանաչվել 4706 քվեաթերթիկ։
Այսպիսով, Հայաստանի խորհրդարան է անցնում «Իմ քայլը» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Ինչպես նշեց Մուկուչյանը, դաշինքը ստացել է 84 մանդատ (+ ազգային փոքրամասնությունների չորս մանդատը), 26 և 18 մանդատ կստանան համապատասխանաբար անցողիկ շեմը հաղթահարած երկու կուսակցությունները։–0–