424.77
4.34
402.55
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ժիրայր Սեֆիլյանի վերաբերյալ քրեական գործերը ՀՔԾ-ում են

14:05
07 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ժիրայր Սեֆիլյանի վերաբերյալ քրեական գործերով քննությունը կիրականացնի հատուկ քննչական ծառայությունը: 

Բացառված չէ, որ դրանք միացվեն մեկ վարույթում, գրում է pastinfo–ն։

Խոսքը  2015 և 2016 թվականներին հարուցված քրեական գործերի մասին է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2015 թվականի ապրիլին քրեական գործ է հարուցվել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Այս քրեական գործի շրջանակում մեղադրանքներ առաջադրվեցին մի շարք անձանց, նրանց թվում՝ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով։ Բոլորն էլ կալանավորվեցին, իսկ ապրիլի 24-ից հետո ազատ արձակվեցին։

Երկրորդ գործը վերաբերում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։

Իսկ այս տարի մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել և դեպքի վայրում հայտնաբերվել էին Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր՝ օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, ինչի նպատակով էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:

Հունիսի 22-ին Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և կալանավորվեց։

Նշված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Նրանցից մեկի գտնվելու վայրն անհայտ է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս երկու քրեական գործերն օրեր առաջ ՔԿ-ն ուղարկել է դատախազություն, որն էլ այն, թերևս, պետք է ուղարկի ՀՔԾ՝ հետագա նախաքննությունը շարունակելու։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:40
27 Հոկտեմբերի 2023
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
13:28
27 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը հանդիպել են Վրաստանում
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանի բնակավայրում
09:41
27 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ում հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ոճրագործությունից անցել է 24 տարի
1999թ․–ի հոկտեմբերի 27–ը Հայաստանի նորագույն պատմության ամենասև էջերից մեկն է
20:37
26 Հոկտեմբերի 2023
2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա»  խաղարկությունները
19:05
26 Հոկտեմբերի 2023
570 հազար դրամ. կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
Կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
16:04
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով․ Զատուլին
Զատուլինը հայտնել է, որ Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով
15:38
26 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14:21
26 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն. ՆԳ նախարարի տեղակալ
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն ոստիկանապետի համապատասխան հրամանի շրջանակներում
12:08
26 Հոկտեմբերի 2023
«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ
11:48
26 Հոկտեմբերի 2023
Երևանը նոր փոխքաղաքապետեր ունի
Այսօր Երևանում քաղաքապետարանում կազմակերպվել է Ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում փոխքաղաքապետեր ընտրելու հարցն էր
09:46
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը