Ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանի որոշ մարզերում

14.12.2017, 11:06
Հայպետհիդրոմետկենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։
Ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանի որոշ մարզերում
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետկենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։

Դեկտեմբերի 14–18–ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ։

Դեկտեմբերի 15–ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա 3–4 աստիճանով։

Երևանում ևս նշված ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +6...+8, գիշերը` -4...-6։–0–