416.92
4.78
387.22
+22
Եղանակը Երևանում
Հայ

ՃՈ տեսուչն ընկերների հետ ծեծել է կնոջ հետ զբոսնող քաղաքացուն. վերջինս հոսպիտալացվել է

15:57
23 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի և մի խումբ անձանց կողմից Երևանի բնակիչ Արման Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը։

Ծեծկռտուք հրահրած և քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած չորս անձանց, այդ թվում ոստիկան Անդրանիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ պարզվել է, որ 2016 թ.–ի օգոստոսի 9–ին Երևանի Ջրաշեն 1-ին փողոցով կնոջ հետ զբոսնող Ա. Սաղաթելյանը փորձել է կանգնեցնել նույն փողոցում խաղացող երեխաների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան, որը վարել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Անդրանիկ Գալստյանը: Վերջինս կանգնեցրել է ավտոմեքենան, սակայն ուղևոր Հայկ Հովհաննիսյանի, ինչպես նաև նույն վայրում գտնվող իր մտերիմներ Արտյոմ Հայրապետյանի, Արմեն Հայրապետյանի և ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ, արագությունը գերազանցելու համար իրեն դիտողություն անող Ա. Սաղաթելյանին հայհոյանքներ է տվել և ծեծի ենթարկել` դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան: Ծեծկռտուքի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այսպիսով, քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու, դիտավորությամբ հասարակական կարգը կոպտորեն խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար «Ճանապարհային ոստիկանության« տեսուչ Անդրանիկ Գալստյանին, Հայկ Հովհաննիսյանին, Արմեն Հայրապետյանին և Արտյոմ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն):

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում