417.4
4.02
393.4
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ռեկորդային ցուցանիշ է գրանցել Մրցունակության համաշխարհային վարկանիշում

14:53
27 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 27. /Նովոստի Արմենիա/. Հայաստանը 6 հորիզոնականով բարելավել է իր ցուցանիշը Մրցունակության համաշխարհային վարկանիշում`137 երկրների շարքում զբաղեցնելով 73–րդ տեղը, ինչը լավագույն ցուցանիշն է հետազոտությունների ամբողջ ժամանակաշրջանում։

Այս մասին չորեքշաբթի ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը` ներկայացնելով 2017–2018թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի տվյալները։

«Վերջին չորս տարիների ընթացքում մենք դրական դինամիկա ենք դիտարկում ինդեքսի փոփոխության մեջ։ Շոշափելի փոփողություններ են նկատվում վերջին երկու տարում, ինչը հնարավորություն է տալիս ասել, որ ստեղծվել են բարենպաստ նախադրյալներ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճ ապահովելու համար», – ասաց նա։

Загружается новость ... "Лево"

Ուսումնասիրությունների համաձայն, հիմնական ցուցանիշներով Հայաստանը հետ չի մնում, իսկ որոշ ցուցանիշներով անգամ առաջ է անցնում Եվրասիական տարածաշրջանի երկրներից (որտեղ, հիմնականում, ներառվել են հետխորհրդային տարածքի երկրները)` զիջելով միայն շուկայի չափերով (սակայն հետազոտողներն այս տարածաշրջանում չեն ներառել Ուկրաինա և Մերձբալթյան երկրները)։

Հովաննիսյանը նշեց, որ առավել մեծ ազդեցություն են ունեցել կառավարության բարեփոխումները, որոնք միտված են աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, թափանցիկությանը և վստահության մակարդակի ավելացմանը։ Նրա խոսքով, որպես բացասական գործոն նշված է գնանկման բարձր մակարդակը։

«Գնանկման մակարդակը Հայաստանում 2016 թվականին կազմել է 1.4 տոկոս։ Հետազոտողների կողմից գնաճի նորմա է ընդունված 0.5–3 տոկոսի միջակայքը», – ասաց նա։

Նշենք, որ հետխորհրդային երկրների շարքից Ադրբեջանն այս զեկույցում զբաղեցնում է 35–րդ տեղը, Ռուսաստանը` 38, Ղազախստանը` 57, Վրաստանը`67, Տաջիկիստանը` 79, Ուկրաինան` 81, Մոլդովան` 89, Ղրղըզստանը` 102։

Հայաստանն առաջին անգամ ներառվել է Համաշխարհային մրցունակության զեկույցում 2005 թ.–ին` զբաղեցնելով 79–րդ տեղն աշխարհի 117 երկրների շրջանում։ Դրանից հետո երկրի դիրքերն աստիճանաբար վատացան, և երկիրը 2010 թ.–ին զբաղեցրեց 98–րդ տեղը 139 երկրների շրջանում։ Այնուհետև երկրի դիրքերը սկսեցին լավանալ` 2013 թ.–ին հասնելով 79–ի 148 երկրների շրջանում։ 2014 թ.–ին Հայաստանը զբաղեցրեց 85–րդ տեղն աշխարհի 144 երկրների շրջանում, իսկ 2015 թ.–ին` 82–րդ տեղը 140 երկրների շրջանում։ 2016 թ.–ին Հայաստանը 3 հորիզոնականով բարելավեց իր ցուցանիշները և զբաղեցրեց 79–րդ տեղը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ