Հայաստանը հայտնվել է ճգնաժամային ժողովրդագրական իրավիճակում. ժողովրդագիր

11.07.2016, 16:07
Հայաստանի դեմոգրաֆիական իրավիճակը կարելի է դիտարկել որպես ճգնաժամային, երկուշաբթի լրագրողներին ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Հայաստանը հայտնվել է ճգնաժամային ժողովրդագրական իրավիճակում. ժողովրդագիր
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմնեիա/. Հայաստանի դեմոգրաֆիական իրավիճակը կարելի է դիտարկել որպես ճգնաժամային, երկուշաբթի լրագրողներին ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

«Ծնելիությունը նվազում է: Ընդ որում, խնդիրը ոչ միայն սոցիալական պայմաններն են, այլ նաև այն, որ այժմ վերարտադրողական տարիքում այն սակավաթիվ սերունդն է, որը ծնվել է Հայաստանի համար ծանր 90-ականներին», - ասաց Եգանյանը:

Նրա խոսքով, չնայած Հայաստանի քաղաքացիները ամուսնանում են, քանի որ ընտանեկան ավանդույթները դեռ ուժեղ են, սակայն նրանց տարիքը մեծացել է, ինչը նվազեցնում է զույգերի վերարտադրողական շրջանը:

«Շարունակում է մեծ խնդիր մնալ միգրացիան: Հայաստանում միգրացիոն իրավիճակի ուսումնասիրման դեռ չավարտված եռամյա հետազոտության տվյալների համաձայն, միգրացիայի հարցում դրական տեղաշարժ չկա: Ամեն տարի ուղևորների հոսքի բացասական սալդոն կազմում է 40 հազար մարդ, ինչը կազմում է Հայաստանի բնակչության 1-1,5 տոկոսը», - ասաց Եգայանը:

Նա կարծում է, որ դա հանգեցնում է արտադրության և սպառման կրճատման, ճիշտ է, ավելանում են տրանսֆերտների ծավալները:

«Բոլոր այս խնդիրները համալիր լուծման կարիք ունեն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ բռնի միջոցները, նույնիսկ եթե հանգեցնում են ժողովրդագրական իրավիճակի կարճաժամկետ բարելավման, երկրաժամկետ հեռանկարում արդյունավետ չեն», - ասաց Եգայանը:

Պաշտոնական վիճակագրական տվյալներով` Հայաստանի մշտական բնակչության թիվը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 998,6 հազար։ ՀՀ մշտական բնակչության թիվը 2015 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 12 հազար մարդով: Ընդ որում, 5 տարվա մեջ Հայաստանում բնակվում է 35,9 հազարով պակաս մարդ, իսկ 1991 թ.-ին անկախության հռչակումից հետո, բնակչության թիվը կրճատվել է 634,7 հազարով: -0-