Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

07.12.2017, 12:29
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն:
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում։

Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Վարդենյաց լեռնանցքը՝ Վայոց Ձորի մարզի կողմից և Ջաջուռի լեռնանցքը:

Ապարան-Ծիլքար, Թալին-Լանջիկ, Վանաձոր-Ստեփանավան, Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհներին, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում և  Գեղարքունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում տեղում է ձյուն:

«Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեՋ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:–0–