Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի. Երևանում սպասվում է թաց ձյուն

13.12.2018, 13:42
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի. Երևանում սպասվում է թաց ձյուն։
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի. Երևանում սպասվում է թաց ձյուն

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, դեկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Загружается новость ... "Лево"

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-5 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 14-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն, դեկտեմբերի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր մայրաքաղաքում կանխատեսվում է +6...+8, գիշերը` -1...-3, վաղը` դեկտեմբերի 14–ին, Երևանում սպասվում է +2...+4, գիշերը` 0...+2։–0–