ՀՀՀ աշխատակիցը կնշանակվի ԱԱԾ մամուլի քարտուղարի պաշտոնում. թերթ

22.01.2016, 11:18
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի նոր քարտուղար առաջիկայում կարող է նշանակվել Հանրային հեռուստաընկերության աշխատակից Կարեն Հակոբյանը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
ՀՀՀ աշխատակիցը կնշանակվի ԱԱԾ մամուլի քարտուղարի պաշտոնում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի նոր քարտուղար առաջիկայում կարող է նշանակվել Հանրային հեռուստաընկերության աշխատակից Կարեն Հակոբյանը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Իրականում Հակոբյանն ԱԱԾ աշխատակից է, ով, փաստորեն, «կանտռոլի տակ» է պահել Հ1–ի ողջ անցուդարձը»,– նշվում է հրապարակման մեջ։

Հրապարակման հեղինակները հիշեցնում են, որ ԱԱԾ մամուլի քարտուղարի պաշտոնն Արծվին Բաղդասարյանի մահից հետո տևական ժամանակ թափուր էր մնում, և լրագրողները շատ հարցերում դժվարանում էին որևէ հարցով մեկնաբանություն ստանալ ԱԱԾ–ից։

Հաղորդվում է նաև, որ Հ1–ում Կարեն Հակոբյանի փոխարեն արդեն մի քանի օր այլ անձ է աշխատում։ Ենթադրվում է, որ Հակոբյանի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարին։ -0-