ՀՀ վարչապետը հանձնարարել է գլխավոր դատախազին ընդունել զոհված զինծառայողների ծնողներին

01.12.2016, 13:14
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ընդունել խաղաղ ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին։
ՀՀ վարչապետը հանձնարարել է գլխավոր դատախազին ընդունել զոհված զինծառայողների ծնողներին
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ընդունել խաղաղ ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին։

«Խնդրում եմ գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել այս հարցին, քանի որ ինձ են դիմել զոհված զինծառայողների ծնողները», – ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով, հանդիպումն անհրաժեշտ է կազմակերպել քրեական գործերի շուտափույթ ուսումնասիրման համար։–0–