ՀՀ վարչապետը Euronews–ին պատմել է Հայաստանի բիզնես–առավելությունների մասին (ՎԻԴԵՈ)
13:39
27 Հունվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հարցազրույց է տվել Euronews–ին և պատմել տնտեսական զարգացման հետագա ծրագրերի մասին։
«Մենք կշարունակենք բարեփոխումների իրկանացումը, որպեսզի Հայաստանը դարձնենք ավելի գրավիչ հարմարավետ գործարար միջավայրի տեսանկյունից։ Բացի այդ, տեղական շուկան կարող է հարթակ դառնալ մեր տարածաշրջանում բիզնեսով զբաղվելու համար առևտրի մեր ռեժիմներն օգտագործելիս», – ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով, ՀՀ կառավարությունը փորձում է ստեղծել ընդհանուր ապագա տարածաշրջանի համար` միաժամանակ փորձելով երկիրը վերածել տարբեր երկրների փոխգործակցության հարթակի։–0–
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ