ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է վիզաների տրամադրման հետ կապված իրավիճակը

26.12.2018, 15:25
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է վիզաների տրամադրման հետ կապված իրավիճակը:
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է վիզաների տրամադրման հետ կապված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է վիզաների տրամադրման հետ կապված իրավիճակը` կապված ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ։

«ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված հայտնում ենք, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում է անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել», – նշվում է դեսպանատան Facebook–յան էջում տեղադրված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել բնականոն գործունեության, այս էջում հրատապ տեղեկություններից զատ այլ հրապարակումներ չեն լինի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ կառավարությունը դեկտեմբերի 22–ից ստիպված դադարեցրել է իր աշխատանքը (առնվազն մեկ ամսով), քանի որ ԱՄՆ Կոնգրեսը չի կարողացել ընդունել 2019թ.–ի բյուջեի նախագիծը։ Պատճառն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է բյուջեի նախագծում ներառել Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պատի կառուցման ծախսերը` մոտ 5,7 մլրդ դոլար։ Պատի կառուցման հիմնական հակառակորդները դեմոկրատներն են։–0–