ՀՀ կառավարությունը հաստատել է ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիների մուտքի կարգը Հայաստան

16.02.2017, 15:36
ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է ներքին անձնագրերով Ռուսաստանի քաղաքացիների մուտքի կարգը Հայաստան:
ՀՀ կառավարությունը հաստատել է ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիների մուտքի կարգը Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է ներքին անձնագրերով Ռուսաստանի քաղաքացիների մուտքի կարգը Հայաստան:

Ինչպես ՀՀ կառավարության նիստի ժամանակ նշեց արդարադատռության նախարար Արփինե Հովհհաննիսյանը, նախորդ որոշումների լրացումների համաձայն, բոլոր այն երկրների քաղաքացիները, որոնց հետ Հայաստանը միջպետական պայմանագրեր ունի, կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով, որոնք օգտագործվում են իրենց երկրներում:

«Փաստացիորեն մենք նախատեսում ենք, որ ներքին անձնագրերը կդիտարկվեն որպես անձը հաստատող փաստաթուղթ: Բացի այդ, նախատեսվում է, որ ներքին անձնագրերում չի դրվելու ոչ մի նշան, քանի որ այդ դեպքում դրանք անվավեր կճանաչվեն իրենց երկրներում», - ասաց Հովհաննիսյանը:

Загружается новость ... "Лево"

Նախարարի խոսքով, այդ որոշումն առաջին հերթին տարածվում է Ռուսաստանի քաղաքացիների վրա, քանի որ երկրների միջև համապատասխան միջպետական համաձայնագիր է ստորագրվել։

Բացի այդ, նրա խոսքով, ընթացակարգի պարզեցումը թույլ կտա զգալիորեն ավելացնել ռուսաստանցի զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան:

Հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների ԱԳ նախարարները փոխանակվել են նոտաներով, որոնք նախատեսում են ՌԴ քաղաքացիների այցը Հայաստան առանց արտասահմանյան անձնագրերի: ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարել է ԱԱԾ-ին ապահովել որոշման տեխնիկական կողմը: -0-