411.99
4.03
390.88
+25
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է ԵԽ պատգամավորների հանդեպ հետախուզություն հայտարարելու մասին Բաքվի հաղորդագրությունը

12:20
25 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղ այցելելու համար Բաքվի կողմից միջազգային հետախուզման հայտարարված Եվրախորհրդարանի անդամները Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում, հաղորդել է նախօրեին ՀՀ գլխավոր դատախազությունը՝ հղում անելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվությանը:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտնել է, որ փետրվարի 22-ին միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) հանդեպ՝ Լեռնային Ղարաբաղում փետրվարի 20-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն մոնիթորինգ անելու համար:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը և Յարոմիր Շտետինան Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում և միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի քարտուղարությունից ընդգծել են, որ հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերով ուղղակիորեն նախատեսված է էթնիկ պատկանելիության կամ քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու համար հանձնելու անթույլատրելիությունը: Նույն հիմքերով բացառվում է նաև անձանց միջազգային հետախուզումը:

«Այդ մասին ուղղակի արձանագրված է նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) Կանոնադրության 3-րդ հոդվածում, որի համաձայն՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջոցներ են ձեռնարկվել Ադրբեջանի Հանրապետության կողմից նմանատիպ գործերով (մասնավորապես, Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց նկատմամբ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318 հոդվածով հարուցված քրեական գործերով) անձանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալիս դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու նպատակով Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը իրազեկելու ուղղությամբ՝ այդ գործերով քրեական հետապնդումների քաղաքական, էթնիկ բնույթի մանրամասն պարզաբանմամբ: 

«Ինչ վերաբերվում է ԱՊՀ շրջանակներում անձանց նկատմամբ միջպետական հետախուզում հայտարարելու ընթացակարգերը կարգավորող փաստաթղթերին, ապա դրանցում նման երաշխիքներ նախատեսված չեն», - նշվում է հաղորդագրության մեջ: Միաժամանակ նշվում է, որ ՀՀ Գլխավոր դատախազի կողմից միջոցներ են ձեռնարկվել ԱՊՀ շրջանակներում անձանց նկատմամբ հետախուզում հայտարարելու ընթացակարգերում նման հիմքերով հետախուզումը բացառող երաշխիքների ամրագրմանն ուղղված աշխատանքներ նախաձեռնելու կապակցությամբ: -0-  

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են