422.28
5.02
388.48
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետը համատեղել է արձակուրդն ու բիզնես–ծրագրերը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

15:37
16 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը համատեղել է արձակուրդն Արցախում բրզնես–ծրագրերի իրագործման հետ։ Արցախի Հանրապետության կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն, վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 15-ին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի:

Премьер министр Карен Карапетян в Арцахе
Երկու հանրապետությունների վարչապետները սկզբում ծանոթացել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարական աշխատանքներին՝ կարևորելով այդ ճանապարհի նշանակությունը՝ թե՛ ռազմավարական և թե՛ հարակից շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյուններից:

Վարչապետներն այնուհետև մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին: «Սա պատմական պահ է, քանի որ Շահումյանի շրջանի համար աննախադեպ չափերի գործարանի հիմք ենք դնում: Այս նախագիծն իրագործվում է օտարերկրյա ներդրումով՝ նպատակ ունենալով մեծ ծավալներով արտահանել Քարվաճառի ջուրը: Այն նշանակալի ազդեցություն է ունենալու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, քանի որ, ըստ նախագծի՝ սկզբնական փուլում գործարանն ապահովելու է շուրջ 50 աշխատատեղ՝ խթանելով նաև շրջակա տարածքների ենթակառուցվածքների զարգացումը: Ուստի, կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու այս ծրագրի կյանքի կոչմանը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:

Премьер министр Карен Карапетян в Арцахе

ԱՀ և ՀՀ կառավարությունների ղեկավարները նաև այցելել են Լև գետի վրա կառուցվող «Լև-1» և Թարթառ գետի վրա գործող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայաններ, ծանոթացել դրանց արտադրական հնարավորություններին: Ա. Հարությունյանը նշել է, որ վերջին տարիներին կառուցված ՀԷԿ-երի շնորհիվ՝ Արցախը դարձել է էլեկտրաէներգիայի սպառման առումով ինքնաբավ, ինչպես նաև բացվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:27
02 Ապրիլի 2023
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ
12:03
01 Ապրիլի 2023
Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները. ԱԱԾ
Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները
11:37
01 Ապրիլի 2023
Զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. զոհվել է ժամկետային զինծառայող
Զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից. զոհվել է ժամկետային զինծառայող
16:11
31 Մարտի 2023
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը. ՎԻԴԵՈ
13:55
31 Մարտի 2023
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
12:49
31 Մարտի 2023
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
11:35
31 Մարտի 2023
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
Երևանի Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
10:09
31 Մարտի 2023
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
10:04
31 Մարտի 2023
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ