ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է զինծառայողի մահվան մանրամասները

21.08.2017, 13:33
Հայաստանում նախօրեին սպա է մահացել։
ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է զինծառայողի մահվան մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նախօրեին սպա է մահացել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 20-ին ժամը 16.20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ):

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–