ՀՀ ԱԺ նախագահը մեկնել է արտասահման. նա բժշկական հետազոտություն կանցնի

14.03.2016, 11:31
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում:
ՀՀ ԱԺ նախագահը մեկնել է արտասահման. նա բժշկական հետազոտություն կանցնի

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում, Facebook սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

«Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բաբայանը նաև հայտնել է, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Գալուստ Սահակյանը փետրվարի 17–ի ուշ երեկոյան հոսպիտալացվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման պատճառով։ Բժիշկները նշանակել էին ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել էր արյան շրջանառության անցողիկ խանգարում։ –0–