Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի թեկնածու
30.03.2017,
12:05
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին, գրում է «Ժամանակը»։
Թերթի տվյալներով, վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի վարչապետի թեկնածուի համար տարբեր անուններ են շրջանառվում՝ Իշխան Զաքարյան, Ռոբերտ Քոչարյան և Հովիկ Աբրահամյան։
«Մեզ հայտնի է դարձել, որ այսօր-վաղը «Ծառուկյան» դաշինքը պաշտոնապես հայտարարելու է, որ դաշինքի վարչապետի թեկնածուն դաշինքի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է», – գրում են հոդվածի հեղինակները։–0–