Երևանի ծննդատներում նախորդ շաբաթ ծնվել է 391 երեխա
14:24
14 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 391 երեխա, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Նախորդ շաբաթ լույս աշխարհ է եկել 210 տղա և 181 աղջիկ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 33197 քաղաքացի: -0-
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանի բնակավայրում