414.13
4.77
387.04
+24
Եղանակը Երևանում
Հայ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի պահաբաժիններում ապօրինի ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

19:01
06 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր պահաբաժիններում ապօրինի ծառահատումների նպատակով հանցավոր խումբ ստեղծելու և հազարավոր ծառեր հատելու համար, հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում 2014-2017 թթ.իրականացված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավորվարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ դրանք կրել են կազմակերպված բնույթ», – հայտնում են ՔԿ–ից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար 2014թ. կայուն հանցավոր խմբի ստեղծմանը և ղեկավարմանը ներգրավվել է Դիլիջան քաղաքի 33-ամյա բնակիչը՝ բարձրագույն կրթությամբ։

«Վերջինս ծառահատումներ իրականացնելու համար որոշակի գումարի դիմաց հավաքագրել է մի շարք անձանց, տրամադրել հատուկ տեխնիկա և տրանսպորտային միջոց: Ըստ ստանձնած դերակատարման` 2014 թվականից մինչև 2017թ. հոկտեմբեր ամիսը, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում 33-ամյա տղամարդը հանցավոր խմբի անդամների հետ իրականացրել է ծառահատումներ։ Հատված ծառերը անտառային տեղանքներից դուրս են բերվել և տեղափոխվել տղամարդուն պատկանող տեխնիկական միջոցի օգտագործմամբ, ապա՝ դրանցից պատրաստվել վառելափայտ և շինանյութ, որն էլ հետագայում իրացվել է», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ ծառահատումներին անմիջական մասնակցությունունենալու համար», – հայտնում են ՔԿ–ից։

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցավոր խմբիբոլոր անդամների ինքնությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով