ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա երկար սպասված հայտարարությամբ
17.01.2017,
13:06
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ:
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ, գրում է «Ժամանակ» թերթը։
«Այդպիսով, շուրջ երեք ամիս շարունակվող թնջուկը վերջապես կհասնի իր լրումին», - գրում է պարբերականը։
Հայտարարությունից հետո Ծառուկյանին սատարող ԲՀԿ-ն և այլ աջակից գործիչներ կսկսեն աշխատել նրա գլխավորած ցուցակի վրա։
«Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչև վերջ համաձայնեցված չի եղել, և իշխանությունն այժմ ստիպված է լինելու քաղաքական դաշտի նոր դասավորություն մտածել այլ «ընդդիմադիր» ուժերի համար», - նշվում է թերթում։
Ավելին, հոդվածում նշվում է, որ Ծառուկյանի վերադարձից ամենամեծ մտահոգությունն ունեն Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած ուժերը, որոնց նպատակն է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն: -0-